Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը ներկայացրել է ԱՀ նոր ոստիկանապետին

Պաշտոնական
ոստիկան

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նախագահ Սահակյանը Իգոր Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ շնորհակալություն հայտնել Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար՝ նրան ցանկանալով հաջողություններ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն