A
A
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի իր գրասենայկում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ Մուհամեդ Ֆաթհալիին։ Հանդիպումն առիթ է հանդիսացել տեսակետների փոխանակման Միջին Արևելքի, մասնավորապես՝ Լիբանանի և Սիրիայի ներկա իրավիճակին առնչվող հարցերի շուրջ: Թե՛ Նորին Սրբությունը, և թե՛ դեսպանն անդրադարձել են Իրանի հայ համայնքին, որը շարունակում է իր դրական մասնակցությունն ունենալ երկրի զարգացման և առաջադիմության մեջ: