Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երին թույլատրել մոտենալ գերեզմանոցներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
Arcrun-Hovhannisyan

Սույն թվականի հունիսի 6ին և 7 ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը, խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։