A
A
Հայտնաբերվել են մեթադոնային բուժման մեջ գտնվող վարորդներ (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության կազմակերպած գործողությունների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերվել են նարկոլոգիական կլինիկայում ափիոնատիպ թմրամիջոցների կախվածությունից բուժման շահառու վարորդներ, որոնք մեքենա վարելու իրավունք չունեն: Հայտնաբերվել էր նման կարգավիճակով 10 վարորդ: Նրանցից 2-ը տաքսի ծառայություն իրականացնող մեքենաների վարորդներ էին, թիվ 54 երթուղին սպասարկող գազելի վարորդը նույնպես եղել է մեթադոնային բուժման մեջ գտնվող շահառու: ՀՀ Ոստիկանություն