Լարված իրավիճակ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանի մոտ (տեսանյութ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք մարաշի նստավայրի մոտ 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները մի քանի ժամ է շրջափակել են դատարանի մուտքերը եւ դատավոր Արմեն Բեկթաշյանից պահանջում են արտահերթ նիստ անցկացնել: իրավիճակն այս պահին լարվել է: Դատարանի շենքի մոտ են ժամանել մի քանի տասնյակ ոստիկաններ եւ փորձում են բողոքի ակցիա անցկացնող զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատներին հեռացնել տարածքից եւ ապահովել դատարանի աշխատանքը: Քիչ առաջ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց: Ցուցարարները պահանջում են, որպեսզի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կամ նրա գրասենյակի աշխատակիցները այցելեն իրենց: Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան: