Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել. մեղադրվողի պապը կրակել է սպանվողի ազգականի վրա

Հասարակություն
arm14329275329

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում:  Նշենք, որ դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝  Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։  Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին:  «Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանը: Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, որտեղ եղել է նաև Սևանի ոստիկանության բաժնի պետը, ոստիկանության այլ ներկայացուցիչներ, և բազմաթիվ անձինք, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ: Այս ամենից հետո, ում ձեռքին եղել է հրազենը, կրակել է տուժողի իրավահաջորդի վրա: Տուժողը, մեր տեղեկություններով, Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է։  Այս պահին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Ավելին՝ այստեղ