Հովհաննես Սահակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանի ուղերձը Սիրելի´ հայրենակիցներ, Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ: Աշխատանքային առաջին իսկ օրվանից Ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին: Ես և մեր թիմը նպատակադրվել ենք բարձրացնել սոցիալական աշխատողի դերն ու անունը մեր հասարակության մեջ և լուծելի դարձնել մեր երկրի համար մի շարք հիմնարար հարցեր: Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք 4 հիմնական ծրագրերի գործարկումը՝ 1.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը՝ առաջին և երկրորդ այսուհետ նաև երրորդ և հաջորդ երեխայի
- ծննդյան միանվագ նպաստ նշանակելու,
- խնամքի նպաստ նշանակելու,
- խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու ,
- խնամքի նպաստի վճարումը վերսկսելու,
- ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմումները:
- Աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:
- Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը:
- Ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակումը: