Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի ցույցերը ժողովրդական ալիքի չեն հանգեցնի»

Հասարակություն
arcax-1

Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ցույցները: Քաղաքագետ Հրանք Մելիք-Շահնազարյանի կարծիքով Արցախի բողոքի ցույցերը լուրջ քաղաքական հետևանքների չեն հանգեցնի, քանի որ Արցախում փոքր հանրություն է և լուծումները լոկալ բնույթ են կրում. «Ըստ էության որպես իրադարձություն շատ չափազանցված է, դրանք դժգոհություններ են, որոնք իրենց հանգուցալուծմանը հասել են: Ընդ որում, ասել, որ դա ժողովրդական ալիք է կամ ճնշումներ են, իմ կարծիքով այդպես չէ, մենք տեսանք որ բողոքի ցույցերը բազմամարդ չեն»,- ասում է քաղաքագետը: Պաշտոնական Հայաստանը արցախյան դեպքերին չմիջամտեց, փոխարենը հայտարարությամբ հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես նշելով՝  որ հարցին պետք է միջամտի Նիկոլ Փաշինյանը, Սամվել Բաբայանը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակումով «այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում»,- ասել է նախագահը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ Հայաստանը շատ տրամաբանված քաղաքականություն վարեց Արցախի հարցում: «Հայաստանը շատ տրամաբանված դիրքորոշում ընդունեց՝ սպասելով զարգացումներին, որ Արցախում խնդիրը ներսից լուծվի: Իսկ ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին՝ նա այն մարդը չէ, ով կարող է հաշտություն բերել Արցախին, հետո փոքր բանը մեծ պրոցես ներկայացնելը կեղծիք է»,-ասում է Մելիք-Շահնազարյանը: Հիշեցնենք, որ  հունիսի 1-ին ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել երկու քաղաքացու և չորրորդ օրն է մի խումբ քաղաքացիներ  պահանջում են ԱԱԾ պետ  Արշավիր Ղարամյանի  և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը: Արցախցիների պահանջն է, որպեսզի օրինականություն հաստատվի երկրում: Արցախի իշխանությունները գնացին երկխոսության. երեկ ցուցարարներից մի քանիսի հետ հանդիպեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, իսկ Ազգային ժողովում ստեղծվեց հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։  Ավելին՝ տեսանյութում