Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով

Պաշտոնական
1527927197x1381

Հունիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Նոր Խարբերդ գյուղի գերազմանատան մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 1982 թ. ծնված Տիգրան Եսայանին: Եսայանը 2017 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր` մարդուն առևանգելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: