Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտում 2 անձի են ծեծել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Պաշտոնական
fec6d29914cb060fa64e1cc1ab22f20b

Ստեփանակերտում ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։ Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ: Մելիքյանը հավելել է նաև, որ վիրահատության անհրաժեշտություն չի եղել։ Նա հայտնել է, որ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու և հանդես կգա հայտարարությամբ։ Իսկ Ոստիկանությունը տարածել է տետեւյալ հաղորդագրությունը.

Վիճաբանություն՝ Ստեփանակերտ քաղաքում

   Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:   Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի(ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:   ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:    Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: