5731-ից բացասական եզրակացություն է ստացել 33 վերելակ. ԱԻՆ
ՀՀ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է 5731 վերելակ, այդ թվում՝ 1125 վարչական, 4606 բնակելի, որից տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել 1222 վերելակ, այդ թվում՝ 257 վարչական և 1015 բնակելի: Բացասական եզրակացություն է ստացել 33 վերելակ:
Երևան քաղաքի բազմաբնակարանային շենքերում գրանցված է ընդհանուր թվով 4606 շահագործվող վերելակ:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) են համարվում այն վերելակները, որոնք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում` բացառությամբ 250 կգ և փոքր բեռնատարողությամբ վերելակների:
Տարեկան մեկ անգամ վերելակները պարտադիր ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության և ստանում համապատախան եզրակացություն: Եթե վերելակը չի ներկայացվում փորձաքննության, ապա լիազոր մարմնինն իրականացնում է վարչական վարույթ:
Այս պարագայում լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է, իսկ շահագործողը` համատիրությունները: Վերելակի փորձաքննությունն իրականացվում է շահագործողի և տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվող կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն: Ծառայությունը վճարովի է: Մինչև 9-հարկանի բնակելի շենքերում տեղադրված մեկ վերելակի փորձաքննության արժեքը կազմում է 2930 դրամ, իսկ 16-հարկանի շենքինը՝ 4980 դրամ:
Եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են այնպիսի թերություններ, որոնք տեխնածին վթարի սպառնալիք են առաջացնում, ապա այդ վերելակին միանշանակ տրվում է փորձաքննության բացասական եզրակացություն:
Հայտնաբերված թերությունները շտկելուց հետո համատիրությունը կրկին դիմում է փորձաքննություն անցկացնելու համար՝ ստանալով դրական եզրակացություն:
Տեղեկանք
Երևան քաղաքի բնակելի շենքերում շահագործվող վերելակների վերաբերյալ
Երևան քաղաքի բազմաբնակարանային շենքերում գրանցված է ընդհանուր թվով 4606 շահագործվող վերելակ:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակելի շենքերում տեղադրված է 789 վերելակ: Դրանց մոտ 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 35%-ը` 1975-1980թթ. ընկած ժամանակահատվածում, 40%-ը՝ 1980-1988թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ 18%-ը՝ 1980թ. մինչ օրս: Այս թվերի մեջ ներառված են նաև նոր սերնդի, միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից վերելակները, որոնք տեղադրվել են 1970թ. մինչ օրս (մոտ 350 հատ), որոնցից՝ 15%-ը՝ 1970-1990թթ., 55%-ը՝ 1990-2005թթ., իսկ 32%-ը՝ 2005թ. հետո:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակելի շենքերում տեղադրված է 523 վերելակ: Դրանց 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 30%-ը՝ 1975-1980թթ. ընկած ժամանակահատվածում, 55%-ը՝ 1980-1988թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ 8%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Նոր-Նորք վարչական շրջանի բնակելի շենքերում առկա է 557 վերելակ, որոնց 15%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 20%-ը՝ 1975-1980թթ ընկած ժամանակահատվածում, 60%-ը՝ 1980-1988թթ ընկած ժամանակահատվածում, իսկ 5%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Ավան վարչական շրջանում բնակելի շենքերում կա 331 վերելակ, որի 3%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 7%-ը՝ 1975-1980թթ ընկած ժամանակահատվածում, 80%-ը՝ 1980-1988թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ 10%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակելի շենքերում տեղադրված է 227 վերելակ: Դրանց 3%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 37%-ը՝ 1975-1980 թվականներին, 55%-ը՝ 1980-1988թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ 7%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Էրեբունի վարչական շրջանի բնակելի շենքերում առկա է 207 վերելակ: Այդ վերելակների 5%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ ընկած ժամանակահատվածում, իսկ 5%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Շենգավիթ վարչական շրջանի բնակելի շենքերում 269 վերելակ կա, իսկ 113-ը՝ վարչական: Այդ վերելակների 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ ընկած ժամանակահատվածում, իսկ 1980թ. մինչ օրս այդ վարչական տարածքում վերելակ չի տեղադրվել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերում առկա է 964 վերելակ (5%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ 5%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Աջափնյակ վարչական շրջանի բնակելի շենքերում տեղադրված է 322 վերելակ: Դրանց 5%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 55%-ը՝ 1975-1980թթ. ընկած ժամանակահատվածում, 35%-ը՝ 1980-1988թթ., իսկ 6%-ը՝ 1980թ. հետո:
Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերում կա 400 վերելակ, որոնց 3%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 37%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ ընկած ժամանակահատվածում, իսկ 5%-ը՝ 1980թ. մինչ օրս:
Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակելի շենքերում կա 11 վերելակ, որոնց 5%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ընկած ժամանակահատվածում, 5%-ը՝ 1975-1980թթ ընկած ժամանակահատվածում, 40%-ը՝ 1980-1988թթ., իսկ 50%-ը՝ 1980թ. հետո:
Նուբարաշեն վարչական շրջանի բնակելի շենքերում շահագործվող 6 վերելակը տեղադրված է 1965-1980թթ. ընկած ժամանակահատվածում: