Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հայաստանը  865 եվրո կվճարի կալանավայրում գտնվող անձին

Հասարակություն
prison

Կառավարության վաղվա  նիստում որոշում կկյացավի 865 եվրոյին համարժեք դրամի փոխհատուցում տրամադրել «Ագանիկյան ըննդեմ Հայաստան»-ի գործով վճտի իրականացման համար։ Այս տարվա ապրիլի 5-ին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, ըստ որի  այդ գործով  տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում, սակայն մերժել է  վերջինիս արդար փոխհատուցման պահանջի մնացած մասը: 2011 թվականի հունվարի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների   ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Հրայր Ագանիկյանին խարդախության մեջ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, շորթման՝ առանձնապես խոշոր չափով գույքը ստանալու նպատակով, վաշխառություն, որը կատարվել է որպես արհեստ և քաղաքացիական գործով ապացույցների կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցիչի կողմից նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Նա  դատապարտվել է  ինը տարվա ազատազրկման։