«Համայնքների խոշորացման ճանապարհը տանում է դեպի տուպիկ» (տեսանյութ)
Համայնքների խոշորացմանը մենք պատրաստ չենք եւ չունենք ռեսուրսներ։ Այն ոչ մի լավ բան չի տալու, բացի խնդիրներից, ասում է ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը։ «Համայնքի բնակիչների տեսակետը հաշվի չառնվեց։ Պետք է ռեստարտ արվի այս բնագավառում եւ նոր ընտրություններ նշանակվեն։ Պատահական մարդկանցով՝ խուժանով էր երկիրը կառավարվում՝ լավ է, որ փոխվեց»: Համայնքների խոշորացման նպատակն արտագաղթը խթանելն էր, ասում է ԲՀԿ-ականը. «Մենք պետք է դրանից ազատվենք, նոր ծրագիր է պետք ներկայացնել։ Այս ճանապարհը տանում է դեպի տուպիկ։ Բոլոր ընտրությունները վերացրին, մենք պետք է վերադառնանք ընտրություններին»։ Բացառված չէ, որ գյուղացիները որոշեն ճանապարհ փակել եւ այսպես իրենց բողոքն արտահայտեն, դրա համար բոլոր նախադրյալներն արդեն կան,-հավելեց բանախոսը։ 100-ից ավելի գյուղ եւ մեկ մարզպետ, մարզպետը ֆիզիկապես չի հասցնում բոլորին բացարար ուշադրություն դարձնել: Ինչ-որ բան այստեղ այն չէ, ասում է հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը: «Համայնքները պետք է լինեն շատ խոշոր եւ կենտրոնացված, եւ լինեն նախկին գործկոմների ոճով, եւ պետք է համայանքի ղեկավարին ընտրի ավագանին, ոչ թե ժողովուրդը»: Ինչքան խոշոր լինի համայնքը, այդքան դրանք աշխատող կլինեն: Մարզպետարանների հարցը պետք է լուծվի, դրանք այսօր աշխատող օրգանիզմներ չեն ,- եզրափակեց Լեռնիկ Ալեքսանյանը: