«Հեղափոխության մեջ գլխավոր արժեքը մարդն էր». Հովհաննես Ներզեցյան (տեսանյութ)
Հեղափոխությունները երբեմն անխուսափելի են լինում։ Հայկական Թավշյա հեղափոխությունը դրանցից մեկն էր։ Գրող, դրամադուրգ Հովհաննես Ներզեցյանը նշում է, որ հայկական թավշյա հեղափոխության մեջ գլխավոր արժեքը մարդն էր և նրա արժանապատվությունը։ Պետք է ձգտել պահպանել այդ արժեհամակարգը նաև հեղափոխությունից հետո։ 1918 թվականին առաջին հանրապետության կազմավորումից հետո ևս իշխանության եկան հեղափախական գործիչներ, ովքեր իրենց գործունեությամբ արժեքների հեղափոխություն արեցին։ «Իրենց կեցվածքով կառավարության անդամները ցույց տվեցին պետական գործչի կարողություն, նրանց զավակները զոհվեցին ռազմի դաշտում, կապ չունի, որ դաշնակներ էին եղել, որը այսօր բացակայում է Հայաստանում»,- ասում է Հովհաննես Ներզեցյան։ Ուժեղ պետություն ստեղծելու համար նախ պետք է դիմագրավել պետության ներքին մարտահրավերներին ասում է նա։ Ավելին տեսանյութով։