A
A
Արա Զոհրաբյանը փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հարցով դիմել է ԱՆ
2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան