Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ թաեքվոնդոյիստները Կազանում մեդալ չնվաճեցին

Սպորտ
sport-tekvando-1

Հայաստանի թաեքվոնդոյիստներին չհաջողվեց մրցանակ նվաճել Կազանում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Այդ ստուգատեսում մեր հանրապետությունը ներկայացրին վեց մարզիկներ՝ Սուրեն Այդինյանը (54 կգ քաշային կարգ), Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ): Մեր թաեքվոնդոյիստներից ոչ մեկին, ավաղ, չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլերը եւ հասնել կիսաեզրափակիչ փուլ, որը նվազագույնը բրոնզե մեդալ էր ապահովում նրանց: