Էրիկ Գրիգորյանը նշանակվեց բնապահպանության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Էրիկ Գրիգորյանին նշանակել բնապահպանության նախարար: Կենսագրություն Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979թ. հոկտեմբերի 17, Կապան քաղաք Կրթություն 1995-2000թթ._Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն 2004-2005թթ._Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրիկառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր 2007թ._Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր 2008-2009թթ._ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն Աշխատանքային գործունեություն 2017թ. մայիսի 30-ից նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, 2017թ._ՀՀ վարչապետի օգնական, 2016-2017թթ._Կրթական ծրագրերի կենտրոն, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի բնապահպանական փորձագետ, 2015թ._Կովկասի բնության հիմնադրամ, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ, 2015թ._Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագիր, բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ, 2015թ._Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակ, էկոհամակարգային ծառայությունների գծով միջազգային փորձագետ, 2015թ._ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, բնապահպանական տնտեսագիտության գծով ազգային փորձագետ, 2015-2016թթ._Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագիր, ազգային փորձագետ, 2014-2015թթ._Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով, 2014թ._Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ, 2014-2015թթ._ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու, 2014թ._ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագիր, միջազգային փորձագետ, 2014թ._Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և բնության պահպանության միջազգային միության կողմից իրականացվող FLEG-2 ծրագիր, ազգային փորձագետ, 2011-2014թթ._Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգող, 2011-2014թթ._ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, տնտեսագետ, 2011թ._«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, վերաբնակեցման մասնաետ, 2011թ._ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար, 2009-2011թթ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ, 2009թ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ, 2002-2009թթ._ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ: Այլ տվյալներ Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է: Կուսակցական պատկանելիությունը անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու որդի: