Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար

Պաշտոնական
rostomyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.  Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հրաչյա Ռոստոմյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին՝ Երևանում: Կրթություն 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։ 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։ 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։ Աշխատանքային գործունեություն 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։ 2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։ 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։ 2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։ 2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։ 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։ 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[1]: Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։ Պարգևներ և կոչումներ Պարգևատրվել է. Երախտագիտության մեդալով (2015)[2] ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով, Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով։ Պահեստի լեյտենանտ։ ՀՀ սպորտի վարպետ։ Միջազգային կարգի մրցավար։ Անկուսակցական է