A
A
Արթուր Խաչատրյանը նշանակվեց գյուղատնտեսության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արթուր Խաչատրյանին նշանակել գյուղատնտեսության նախարար: Նշենք, որ նա ՀՅԴ անդամ է եւ մինչ այս Շիրակի մարզպետն էր: