Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը՝ Եվրոպայի օրվա առթիվ

Պաշտոնական
Armen-Sargsyan-Svotalski

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ նախագահ Սարգսյանը քննարկեցին  Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորեց նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում: Նա վերահաստատեց, որ Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նոր վարչապետի եւ նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Քննարկվեցին Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները: Այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը լուսանկարվեց  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անձնակազմի հետ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն