Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական միության պատվիրակությանը

Պաշտոնական
armen-sargsyan-2

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀայաստանումԵվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմինԵվրոպայի օրվա կապակցությամբ: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ նախագահ Սարգսյանը քննարկեցին  Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորեց նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում: Նա վերահաստատեց, որ Եվրոպական միությունը ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նոր վարչապետի եւ նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Քննարկվեցին Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները: Այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը լուսանկարվեց  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անձնակազմի հետ:   Հավելյալ տեղեկատվություն-ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ Եվրոպայի օրը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին՝ որպես Եվրոպայի խաղաղության ու միասնության տոն: Այդ օրը նշվում է պատմական «Շումանի հռչակագրի» տարեդարձը: 1950 թվականին Փարիզում, այդ օրերի Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանն իր ելույթում առաջ քաշեց Եվրոպայի քաղաքական համագործակցության նոր ձեւաչափի իր գաղափարը, համաձայն որի այլեւս անհավանական պետք է համարվեին  պատերազմները եվրոպայի ազգերի միջեւ: Նրա տեսլական էր ստեղծել եվրոպական մի կառույց, որը կկարողանար կենտրոնացնել  եւ կառավարել ածխի եւ պողպատի արտադրությունը: ընդամենը մեկ տարի անց ստորագրվեց այդպիսի մարմնի ստեղծման մասին Հռչակագիրը: Ընդունված է համարել, որ Շումանի առաջարկով սկիզբ է դրվել ներկայիս Եվրոպական միությանը: