Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միրզոյանն ու Նազարյանը երաշխավորագիր են ներկայացրել՝ Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու համար (տեսանյութ)

Պաշտոնական
7ae8229959a937fef62d92d5522ff084

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: «Երաշխավորում ենք, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,- ասված է Արարատ Միրզոյանի հրապարակած փաստաթղթում: Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել է ապրիլի 24-ին: Ոստիկանության փոխանցմամբ՝ « Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք»։