Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը

Պաշտոնական
3431421774305f159c6206912570ed5b

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ: Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»: