Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

660 քառակուսի կիլոմետրի վրա 14 հա՞նք․ մեղրեցիները բոյկոտում են (տեսանյութ)

Հասարակություն
meghhgri

Մեղրի համայնքի բնակիչները բոյկոտում են «Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թաղամիրի ոսկու հանքավայրը շահագործելու վերաբերյալ հանրային լսումները։ Այս մասին հաղորդում է MeghriNews.com֊ը։ Այսօր պետք է կայանար ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները։ Մեղրեցիները հանքարդյունահանողներին դիմավորել են «Մենք ենք տերը մեր երկրի», «Նոր հանք չի բացվելու, էղածն էլ՝ փակվելու է», «Հեռացե՛ք» վանկարկումներով։ «Վարդանաձոր գյուղում էլ եկան, ուզում էին հանք բացել։ Ասեցին՝ ջուրը կտրելու ենք։ Դու առաջինը չես, մենք նրանց էլ ուղարկեցինք», ֊ ասել է մի մեղրեցի՝ դիմելով «Նիգ Մայնինգ»֊ի ներկայացուցչին։ Այդպիսով, այսօրվա հանրային լսումները խափանվել են։ Ավելի ուշ Մեղրիի համայնքապետարանը տեղեկացրել է, որ Մեղրիում կայանալիք վաղվա քննարկումը նույնպես չի կայանալու՝ հաշվի առնելով այսօր Մեղրի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիան։