A
A
Վաղը Հանրապետության հրապարակում ելույթ կունենանք ես ու Սերժը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ֆբ-ով տեղեկացրեց, որ վաղը՝ մայիսի 7-ին Սերժ Թանկյանը երեկոյան գալիս է Երևան: Եկեք մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ դիմավորենք նրան, ասում է նա. «Ես կարծում եմ, որ մեք այդ առիթը պետք է օգտագործենքև պատշաճ դիմավորման արարողություն կազմակերպենք Սերժ Թանկյանի համար: Ես իհարկե օադանավակայանում կդիմավորեմ Սերժին և նրան կուղեկցեմ Հանրապետության հրապարակ: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ , ինքնաթիռը իջնում է ժամը 20.05-ին, ես կարծում եմ մեք հրապարակում կլինենք ժամը 21.00-ին, որտեղ ես և Սերժ Թանկյանը կարճ ելույթով հանդես կգանք և միասին կպլանավորենք նաև հաջորդ օրվա անելիքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: