Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՔԾ պետը պետք է հրաժարական տա» (տեսանյութ)

Պաշտոնական
HQc

 Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը պետք է հրաժարական տա. «Նա տարիներ շարունակ չի կարողացել այնպիսի ղեկավարություն կամ քննություն իրականացնել, որ  գործերն արդյունավետ քննվեն»,- ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը:    Փաստաբաններն այսօր  որոշել էին  հավաքվել ՀՔԾ-ի դիմաց: Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո մտադրությունը փոխվել է: Փաստաբանների մեծ մասը  նախընտրել էին հետաձգել ակցիան: Այնուամենայնիվ ոմանք հավաքվել էին:  ՀՔԾ-ն  զբաղվում է   ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրավախախտումների, խաղաղ հավաքների ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների եւ  այլ կարևորագույն գործերի քննությամբ, որոնք, ըստ փաստաբանների,  այդպես էլ չեն բացահայտվում, որևէ մեկը չի ենթարկվում պատասխանատվության. «Մի դեպքում,  երբ ոստիկանները ծեծում- ջարդում են, որեւէ անձ պատասխանատվության չի  ենթարկվում:  Իսկ այն անձինք, ովքեր իրենց խոսքի ազատությունն են իրականացնում, հետապնդումների են ենթարկվում, եւ հիմնականում այս կառույցն է այդ հետապնդումներն իրականացնում»,- ասում է  փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա  հիշեցնում է՝ մոտ մեկ տարի է անցել «Սասնա ծռերին դատարանի նկուղում ծեծի ենթարկելու օրից, սակայն որեւէ բան չի բացահայտվել:    Փաստաբանները թվարկում են դեպքերը՝   2015 թ սկսած ցանկացած խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանները ուժ են կիրառել մասնակիցների նկատմամբ: «Չնայած առկա են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ հստակ երեւում են դեմքեր, երեւում է այդ հանցանքը: Որեւէ մեկ չի պատժվել, ինչն խրախուսում է անպատժելիության մթնոլորտ եւ այս տեսակ իրավախախտումների շարունակականություն»,- ավելացնում է Հայարփի Սարգսյանը:  Պատասխանատվության չեն ենթարկվել նաեւ 2015 թ հունիսի 23-ին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում  «Էլեկտրիկ Երեւան»-ի ցուցարարների նկատմամբ ջրցան կիրառած անձինք. «Հետագայում նշեցին, որ սարքը խափանված էեղել, այդ իսկ պատճառով շատ ուժեղ է եղել ջրի շիթը, այնուամենայնիվ դա իրենց որեւէ կերպ չի արդարացնում»:  Փաստաբանները նախատեսում են մեկ այլ օր արդեն ավելի բազմամարդ անցկացնել իրենց հաջորդ ակցիան: