Ավտովթար Լոռիում. կա 3 զոհ, 4 տուժած
Մայիսի 1-ին, ժամը 02:41-ին ԱԻՆ «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները: Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վ.-ին և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից Ս. Ս.-ին (ծնված 1999 թ.), Ռ. (ծնված 1998 թ.) և Մ. (ծնված 2000 թ.) Մ.-երին դուրս են բերել ավտոմեքենաներից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: