Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողոցները բացվեցին, երթևեկությունը վերականգնված է (տեսանյութ)

Հասարակություն
Poxocnery-bac-en

Ինչպես և նախատեսվում էր 16:00-ին բացվեցին ցուցարարների կողմից փակված բոլոր փողոցները: Քաղաքում երթևեկությունը վերականգնված է։ Հանրապետության հրապարակում այդ պահին ազդանշանների աղմուկը միանգամից կրկնապատկվեց և եռապատկվեց, դրոշներով պատված ավտոմեքենաները մի քանի շրջան արեցին, որոշ վարորդներ էլ, խախտելով երթևեկության կանոնները, «դրիֆտ» արեցին հրապարակի ոչ երթևկելի մասում: Հրապարակում հավաքվածներին երթով միացան բազմաթիվ երիտասարդներ, որոնք մեզ հետ զրույցում ասացին, որ վերջնական հաղթանակի համար մեկ քայլ է մնում, այն է մայիսի 1-ին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը և նշանակումը վարչապետի պաշտոնում: Ցուցարարներն այժմ շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից ժամը 17-ին երթ է մեկնարկելու: