Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտ գործարանի քլորի արտադրամասը հնարավոր է վերագործարկել (տեսանյութ)

Հասարակություն
nairit

  Նաիրիտ գործարանի քլորի արտադրամասը հնարավոր է վերագործարկել:   «Քլորի արտադրությունը պետք է լինի ավտոմատ, այսինքն՝ քլոր  ներդրողը չի ուզում Նաիրիտ գործարանում ներդրում անի, այլ միայն քլորի արտադրամասում։ Հուշագրերը ստորագրված է, բայց մեզ մոտ ֆորս- մաժորային իրավիճակ առաջացավ, այդ մարդիկ  չկարողացան գալ, չկանչեցի այդ մարդկանց»,- ասում է սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը: Նաիրիտի նախկին աշխատակիցները  գործարանում հանդիպեցին սնանկության գործով կառավարչին. «Եթե մենք ունենում ենք ավտոնոմ քլորի արտադրություն, կարող ենք ունենալ նաեւ կաուչուկ»:  Այս պարզաբանումը նախկին աշխատակիցներին դուր չեկավ.«Պետք  է Նաիրիտին նայել որպես համալիր, ոչ թե մեկ մեկ»: Նաիրիտցիները զարմանում են՝ ինչի համար է օգտագործվելու այդքան քլորը: «Այդքան քլոր մեզ պետք չէ, որ ջրի փոխարեն ժավել խմե՞նք»: Մինչ համակարգող խումբն հանդիպում էր սնանկության գործով կառավարչին, գործարանի բակում հավաքվածներն էլ պահանջում են Նաիրիտի վերագործարկում:     Չորեքշաբթի օրը Նաիրիտի համակարգող խումբը իր մտահոգությունները ինչպես նաեւ գործարանի վերագործարկման առաջարկությունները ներկայացնելու է սնանկության գործով կառավարչին: