Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջակցություն՝ տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժածներին

Պաշտոնական
paytyun-siphan-gorca-n112156-1

Աջակցություն կտրամադրվի տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու  և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի,  Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային աղետի հետևանքով առաջացած բազմաթիվ վնասների վերականգնմանը: Ակնկալվում է, որ ֆինանսական աջակցություն կստանա ընդհանուր առմամբ 367 մարդ: