Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն՝ վերջին օրերին ծավալվող գործողությունների վերաբերյալ

Պաշտոնական
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբհետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք ցավոք այսօր սկսեցին զուգորդվել ընդգծվածբռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղհավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։ Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելուգործելաոճը, ինչպես նաև անընդունելի են ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշքաղաքացիների սադրանքները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Անընդունելի ենք համարում առաջինգծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը,որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավականպետության առաջնահերթություններին։ Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ուարտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարողչանդրադառնալ հավաքներին  անչափահասների  և անգամ մանկահասակ երեխաների մասնակցությանանթույլատրելիությանը։ Նման սցենարներ պատմության մեջ հատկապես վերջին տարիներին շատ են կրկնվում։ Չէինքցանկանա ավելորդ խուճապի առիթ ստեղծել, ինչպես նաև քաղաքականացնել մեր մոտեցումը, սակայնլինելով հայրենասեր և սրտացավ համայնք, չենք կարող չհիշել թավշյա հեղափոխությամբ սկսված ևեղբայրական արյունահեղությամբ զուգորդված, արդյունքում  տարածքային կորուստներ կրած  ևպատերազմական դրությունից ուշքի չեկող երկրների դաժան փորձը։ Հորդորում ենք այս գործողությունների կազմակերպիչներին չառաջնորդվել միայն ներքինքաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների ևխնդրահարույց թեմաների մասին։ Կոչ ենք անում ցուցաբերել  զսպվածություն և գործել միայն իրավական պետության ևժողովրդավարության սկզբունքներով։ Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճարօգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճարիրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին ևշարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան