Հակահետեւակային 2 ականի պայթյունից 3 վիրավորներից 2-ը ամուսիններ են. Առավոտ
2018թ. ապրիլի 12-ին, ժամը 14. 30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղի երեք բնակիչ վիրավորվել է հակահետեւակային ականների պայթյունից: Այգեձորի բնակիչներ, 36-ամյա Նվեր Սուրենի Ճուղուրյանը, նրա կինը`32-ամյա Աստղիկ Արարատի Պետրոսյանը, նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Արամ Սերյոժայի Դալլաքյանը եւ Այգեձորի եւս մի բնակիչ գնացել են գյուղից 5 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ տարածք՝ սինդրիկ հավաքելու: Այգեձոր գյուղից տեղեկացանք, որ վերոհիշյալ անձինք մարտական դիրքերի միջանկյալ տարածքում հայտնվել են շրջանցիկ ճանապարհով, այդ պատճառով սահմանապահ զինծառայողները չեն նկատել նրանց: Առաջինը փշալարով պատված ականապատ դաշտում հայտնվել են ամուսինները`Նվեր Ճուղուրյանը եւ Աստղիկ Պետրոսյանը: Նվերը ձեռքը դրել է փշալարից ներս, գետին, հետեւել է ականի պայթյուն, նրանց օգնության է շտապել Արամ Դալլաքյանը, որը վիրավորվել է հակահետեւակային մեկ այլ ականի պայթյունից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով