Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻմՔայլը օր 9. Դիլիջանի ոլորաններից գնում են Ազատության հրապարակ. տեսանյութեր (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-3

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինանը, իր թիմակիցների՝ ՔՊ կուսակցության անդամների հետ, քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։Նախատեսված է կատարել 300 հազար քայլ՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում կասեցնելու համար: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ Քայլը» արշավի 9-րդ օրն է: ՔՊ անդամներն ու նրանց ուղեկցողները «Ազատության ծառ» տնկեցին  Դիլիջանում:   Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց քալերթին է միացել «Մարտի 1-ի» 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի, «Իմ Քայլը» արշավի կպչուն թղթիկներով փակեց Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափ-տեսախցիկը։ Ըստ Փաշինյանի՝ Անուշ Լալայանը զուտ խաղաղ անհնազանդություն է արել: «Դա խաղաղ անհնազանդության ձև է, և քաղաքացիներն ունեն այդ ձևով իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Ես ի պաշտպանություն Անուշ Լալայանի կանեմ նույն գործողությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Իմ Քայլը» արշավին միացան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու նրա մի խումբ կուսակիցներ: