A
A
Փլուզում Նոր Գեղի գյուղում.
Ապրիլի 7-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում, տեղի է ունեցել փլուզում: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Ըստ ստացված տեղեկության՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է Նոր Գեղի գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 26 տանը կից շինության պատը և ծածկը: Փրկարարները փլատակներից դուրս են բերել՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: