A
A
Ապրիլի 7. դհոլահարների ֆլեշմոբը՝ երևանյան խաչմերուկներում (տեսանյութ)
Մայրաքաղաքում անցկացվող միջոցառումները լրացվել են խաչմերուկային ֆլեշմոբերով: 2800-ամյա Երևանի տարբեր հատվածներում ազգային նվագարաններից դհոլների արթնացնող հնչյուններն իրական անակնկալ են մատուցել վարորդներին ու անցորդներին: Լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ պատանի դհոլահարները գրավել են հետիոտնային անցումը և իրենց կատարումով հիշարժան դարձրել ապրիլի 7-ը: