Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 7-ը՝ նշվեց նաեւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար

Պաշտոնական
abovyan-DSCg_0208

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում: Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը հանդես գալով բացման խոսքով, ներկաներին փոխանցեց նաև Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի` օրվա խորհրդի առթիվ շնորհավորական խոսքը, մաղթելով նրանց խաղաղություն, սեր, բարօրություն, ինչպես նաև երկար սպասված ազատություն և վերադարձ հարազատ օջախներ: Բացման խոսքից հետո ներկաները շրջեցին կին դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում: Այնուհետև խոհարարները հանդես եկան իրենց խոհարարական հմտություններով: Միջոցառումն ընդմիջվեց վարսահարդարների միջև անցկացվող մրցույթով, տեղի ունեցավ նաև մրցույթ-վիկտորինա: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով: Գարնանային գեղեցիկ տոնի առթիվ կանայք հյուրընկալել էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան համույթի սաներին, ովքեր շարունակեցին բարձր տրամադրությունն ապահովել իրենց պարային կատարումներով: Փոքրիկներին հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը կանանց կողմից նվիրեց նրանց ձեռքով պատրաստված հուշանվերներ: Միջոցառման վերջում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ծաղիկներ նվիրեց կին կալանավորված անձանց և դատապարտյալներին:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին [caption id="attachment_1605988" align="alignright" width="640"] ????????????????????????????????????[/caption] [caption id="attachment_1605989" align="alignright" width="475"] ????????????????????????????????????[/caption] [caption id="attachment_1605990" align="alignright" width="603"] ????????????????????????????????????[/caption] [caption id="attachment_1605991" align="alignright" width="480"] ????????????????????????????????????[/caption] [caption id="attachment_1605992" align="alignright" width="640"] ????????????????????????????????????[/caption]