Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդիականացվում էն քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերը

Պաշտոնական
fodto

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և հավանության է արժանացել «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը և «Բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» շինարարական նորմերի կանոնների հավաքածուն: Այս տարի նախատեսվում է ավարտել ևս երկու ՝«Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» և «Պողպատե կոնստրուկցիաներ»՝  շինարարական նորմերի մշակումը: 2018-2019 թվականներին նախատեսվում է իրականացնել նաև «Ջրամատակարարում, արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՀՀ շինարարական նորմերի մշակման աշխատանքները և այլն: Նորմատիվ փաստաթղթերի մշակման և արդիականացման համատեքստում Կոմիտեն ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցության շրջանակներում նորմատիվ փաստաթղթերի նախագծերի քննարկման և մշակման աշխատանքներին: