Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ ավտոտնակում. մեքենան ջերմահարվել է

Պաշտոնական
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Ապրիլի 1-ին, ժամը 07:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում, ներսում ավտոմեքենա կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:36-ին, մարվել՝ 07:41-ին: Ավտոտնակում ջերմահարվել է «ՎԱԶ-2103» մակնիշի 62 ՍՍ 624 պետհամարանիշով ավտոմեքենայի դիմային հատվածը՝ մասամբ, ավտոտնակում այրվել են լարեր և ավտոպահեստամասեր՝ 1,5 քմ: