Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները լուծում են համայնքային խնդիրները (տեսանյութ)

Հասարակություն
2joljl2

Իջևանցի Ռոբերտը Իսահակյանը  «Խատուտիկ» ծրագրին մասնակցելուց հետո իրենց համայնքում բարձրացրել է  Աղստև գետի աղտոտվածության հարցը, դիմել համայնքպետարան և լուծումը գտել են։ Ասում է՝ արդեն սկսել են մաքրել գետն աղբից Արդեն 13 տարի է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի երեխաները  ծանոթանում են մարդու իրավունքներին՝  «Խատուտիկ» կրթական հասարակական կազմակերպության շնորհիվ։ Այսօր նրանք ներակայացնում էին դասընթացների ընթացքւմ իրենց ստացած գիտելիքները։ Երեխաները ասում են՝ կարևորը ոչ միայն գիտելիքն է, այլեւ  արդյունքը, երբ կարողանում են  իրենց համայնքների որոշ խնդիրներ լուծել։  Խաչիկ գյուղից Մերի Ստեփանյանը իր խմբի հետ միասին ևս կարևոր գործեր է կատարել՝ գյուղի կյանքը բարելավելու համար։ «Մենք տերմինալի ծրագիր գրեցինք, կարողացանք շահել, և հիմա մեր գյուղացիները կկարողանան ավելի հեշտությամբ իրենց վճարումները կատարել։ Մենք նաև ծրագիր ենք գրել և ներկայացրել ենք Սպորտի և երիտասարդության նախարարությանը և նրանք կտրամադրեն գորգեր՝ կառատեի դասերի համար»,- պատմում է Մերին։ Ծրագրի հիմնադիր-խորհրդական Սիլվա Մամիկոնյանը նշում է՝ խատուտիկ ծաղկի նման  այս ծրագիրը պես տարածվում է ամբողջ Հայաստանով։ Ամերիկայի դեսպանատունը երկար տարիներ է աջակցել է ծրագրին։ Դեսպանատան հանրային կապերի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը ասում է. «Մենք շատ տպավորված ենք այս ծրագրից, երեխաները մեր ապագան են։ Ինձ համար տպավորիչ էր, որ նրանք գտել են խնդիրներ, հանդիպել համայնքների ղեկավարների հետ և գտել են լուծումները»։ Կազմակերպիչները ավելացնում են՝ «Խախտուտիկը» այս տարի ևս տարածվելու է Հայաստանի մարզերով՝ 7-9-րդ դասարանի երեխաներին կիրառական և օգտակար գիտելիքներով զինելու։