Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ը չի կարողանա բռնագանձում տարածել մի շարք զինծառայողների վճարների վրա

Պաշտոնական
c940ba9591ce314425eb97e944a8da42

Գործադիրը հավանություն է տվել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ: Օրինագծի համաձայն սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել վերոնշյալ անձանց  դրամական ապահովության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա: