Բժշկական համալսարանում նշվեց հինդիի օրը
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում այսօր նշեցին հինդիի միջազգային օրը։ Ողջույնի խոսքում Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը կարևորեց երկու երկրների միջև սերտ համագործակցությունը մշակութային և գիտական ասպարեզներում, շեշտելով, որ բժշկական համալսարանում ուսում են ստանում շուրջ 700 հնդիկ ուսանող։ Նրա խոսքով, սա հայ-հնդկական բարձր համագործակցության ապացույց է։ Միջոցառման շրջանակներում անցկացվեցին դասախոսություններ՝ «Հայաստանի և ՀՆդկաստանի մշակութային ընթառություններ», «Հայաստանը» իմ աչքերով», «Հնդկաստանը շարժվում է առաջ» և «Յոգան որպես առողջության և ներդաշնակության գրավական» խորագրերով։ Հայաստանցիների համար անցկացվեց նաև հնդկերենով պոեզիայի մրցույթ, որի ժամանակ հայ մասնակիցները կարողացան ներկայացնել հինդիի իրենց իմացությունը։ Հինդիի օրը նշվում է 1949 թվականից, երբ ընդունվել է Հնդկաստանի սահմանադրությունը, համաձայն որի հինդին հայտարարվել է պետական լեզու։ Թեև ՄԱԿ-ի կողմից հինդիի օրը պաշտոնապես համարվում է հունվարի 10-ը, բայց մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում այն տոնում են մարտի վերջերին։ ՄԱԿ-ի կողմից սահմանված են նաև անգլերենի ( սպրիլի 23), ֆրանսերենի ( մարտի 20), ռուսերենի ( հունիսի 6), արաբերենի ( դեկտեմբերի 18), իսպաներենի (պրիլի 23) և չիներենի (ապրիլի 20) օրերը։