A
A
Քամուց վնասվել են տանիքներ
Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ տան տանիքը (մոտ 225 քմ մակերեսով) տեղաշարժվել է մոտ 4 մետր:
Փրկարարները կատարել են տանիքի ամրացման աշխատանքներ:
Տուժածներ չկան:
------------------ Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24x60 մ): *** Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է 2 հարկանի տան տանիքը (մոտ 15x15 մ):