Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2018-2019թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2018 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16, 7,5 կամ 77 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից , և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):
Պարզաբանումների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգել 011 53 14 85:
ՀԿՀ կրթաթոշակների կառավարման խորհուրդ
....................
Հիմնական կրթաթոշակային ծրագիր 2-րդ և բարձր կուրսերի համար՝
http://aef.am/scholarships/item/12
Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան քաղաքներից՝
http://aef.am/scholarships/item/7
ՀԿՀ կրթաթոշակ ՝ Ջավախքի ուսանողների համար՝
http://aef.am/scholarships/item/13
Կրթաթոշակ՝ նախատեսված սիրիահայ ուսանողների համար՝
http://aef.am/scholarships/item/8
Արվեստի պատմության Թուֆենկյան կրթաթոշակի մրցույթ՝
http://aef.am/scholarships/item/9
Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ՝ 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արաբկիր վարչական շրջանից ՝
http://aef.am/scholarships/item/10
Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ՝
http://aef.am/scholarships/item/11
Կրթաթոշակ՝ անիմացիայի ֆակուլտետ սովորողների համար՝
http://aef.am/scholarships/item/14
Հակոբ Բաղդասարյանի անվան կրթաթոշակի մրցույթ՝ Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արցախից՝
http://aef.am/scholarships/item/1
Գրեգ և Ջինա Ֆելեքյանների կրթաթոշակ՝ Մրցույթին կարող են մասնակցել 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Շիրակի մարզի Իսահակյան գյուղից ՝
http://aef.am/scholarships/item/2
Ալբերտ և Ջինջեր Ղասումյանների կրթաթոշակ՝ 2018թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արցախի Շուշի քաղաքի՝
http://aef.am/scholarships/item/7