A
A
«Բիս-1» բարդության հրդեհ՝ շոգեբաղնիքում. լրացված
Մարտի 11-ին, ժամը 09:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանանդյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:
Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: