Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Պաշտոնական
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Մարտի 10-ին, ժամը 21:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում. ներսում կան ավտոմեքենաներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող DG ավտոտեխսպասարկման կետում գտնվող չորանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին: Ավտոտեխսպասարկման կետի չորանոցում այյրվել է Grand Cherokee մակնիշի 12 AT 112 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ, ջերմահարվել է չորացնող սարքը, չորանոցի (մոտ 70 քմ) տանիքի և պատերի թիթեղյա երեսպատումն՝ ամբողջությամբ, յուղման կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և ստենդավորման կետի կախովի առաստաղը (մոտ 10 ք.մ):