Մերկասառույց եւ մառախուղ ճանապարհներին. իսկ Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք կուտակումներից զերծ մնալու նպատակով առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով եթևեկելուց: Մեղրու և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրու և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: