A
A
Վերին Լարսում ոչնչացվել է Հայաստանից ներմուծվող մի քանի տոննա մթերք (տեսանյութ)
Վլադիկավկազի քաղաքային պոլիգոնում ոչնչացվել է մի քանի տոննա անօրինական մթերք, որը փորձել են Ռուսաստան ներմուծել Հայաստանի տարածքից: Մասնավորապես, ոչնչացվել է 245 կգ սմբուկ, ավելի քան 1200 կգ պղպեղ և մոտ 5 կգ լոլիկ: Արգելված մթերքի ներմուծումը կասեցվել է Վերին Լարս անցակետում: Կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռն ուղեկցող փաստաթղթեր չի ունեցել: Փաթեթավորման վրա չեն եղել մակնշումներ, որոնք տեղեկություններ են պարունակում ծագման երկրի, արտահանողի կամ վերաարտահանողի մասին: