ԺՀԿ. Անցկացնել արտահերթ ընտրություններ, հայտարարել համաներում
<<Ժողովրդավարական Հայրենիք>> կուսակցության Քաղաքական Խորհրդի հայտարարությունը ԺՀԿ Քաղաքական Խորհուրդը գտնում է, որ պետք է օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից` անցումը այսպես կոչված խորհրդարանական համակարգին, համախմբել հասարակությանը, ապրիլի 9-ից դուրս բերել փողոց և պարտադրել վարչախմբին ձևավորել ժողովրդի վստահության ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրները պետք է լինեն` ա) հայտարարել համաներում` ազատ արձագել քաղաքական բանտարկյալներին և բեռնաթափել Քրեակատարողական հիմնարկները, բ) տասնամյակներ շարունակ ժողովրդից և պետությունից գողացած միջոցները ներդնել բանակի վերազինման` երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, գ) հրատապ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները` մասնավորապես վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները, դ) կազմակերպել և անցկացնել ազատ, թափանցիկ արտահերթ ընտրություններ, ձևավորել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: ԺՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերում <<Հանուն Հայաստան Պետության ճակատի>> մարտի 10-ին Ազատության հրապարակում և <<Հայկական Վերածնունդ>> սփյուռքյան կազմակերպության նույն օրը, նույն ժամին` Լոս Անջելոսում, Փարիզում, Ստրազբուրգում և Լոնդոնում կազմակերպված հանրահավաքներին և կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել և անել հնարավորը` Հայաստանը ազատագրել գործող ազգադավ համակարգից, միաժամանակ, դիմում է հասարակությանը ակտիվորեն մասնակցել մարտի 10-ին Ազատության հրապարակում ժամը 1700–ին <<Հանուն Հայաստան Պետության ճակատի>> կողմից կազմակերպված հանրահավաքին: <<Ժողովրդավարական Հայրենիք>> կուսակցության Քաղաքական Խորհուրդ 09.03.2018թ.