A
A
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի». Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի առաջին րոպեից (տեսանյութ)
«Արսենալն» ԱՊԼ-ի 28-րդ տուրում առաջին խաղակեսից հետո սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվում է «Մանչեսթեր Սիթիին»:
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» բաց թողնված հանդիպումը:
Թիմերն արդեն ժամանել են Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոն, որը լիովին մաքրվել է երեկ տեղացած ձնից:
Առաջինը թիմի կազմը հրապարակեց «Մանչեսթեր Սիթին», ապա՝ «Արսենալը»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի լոնդոնցիների մեկնարկային կազմում:
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: ֆուտբոլասերներն այն կարող են դիտել ինչպես մեր կայքում, այնպես էլ այստեղ:
