ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ ՍՏՐԱՍԲՈւՐԳԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկում է ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը: Կարեւոր այս ստուգատեսին Հայաստանը կներկայացնեն 12 մարզիկ: Կանանց պայքարում հանդես կգան 55կգ քաշային Թեհմինե Կարապետյանը, 63կգ Մելինե Դալուզյանը, 69կգ Նազիկ Ավդալյանը, 75կգ Հռիփսիմե Խուրշուդյանը: Հատկապես մեծ են սպասելիքները գյումրեցի Մելինե Դալուզյանից, որը աշխարհի 2006թ. առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Մասնագետների կարծիքով Մելինեն Ստրասբուրգում առնվազն արծաթե մեդալի կարժանանա:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի պատիվը պաշտպանելու են 62կգ քաշային Արսեն Թամազյանը, 69կգ Տիգրան Մարտիրոսյանը, 77կգ Արա Խաչատրյանը եւ Գեւորգ Դավթյանը, 85կգ Խոսրով Մելիքյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, 105կգ Արթուր Բաբայանը, Արթուր Գեւորգյանը: Այստեղ եւս սպասելիքներ կան հատկապես Արսեն Թամազյանից, Արա Խաչատրյանից, Գեւորգ Դավթյանից եւ Տիգրան Մարտիրոսյաններից: Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Արա Խաչատրյանը 2006թ. հոկտեմբերին Դոմինիկյան հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում արժանացել են բրոնզե մեդալների:
Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ: